Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 17 անձ ձերբակալվել է. ՔԿ



Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։



Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:


Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment