Դատարանի դիմաց միջադեպ․ 17 անձ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով, հայտնում են Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է։ Ներկայում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Leave a Comment