Reuters-ի փոխանցմամբ՝ Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներում՝ կուլիսային դիվանագիտության շրջանակներում գրանցված առաջընթացի արդյունքում։
Ըստ աղբյուրի՝ կողմերը կարող են առաջիկայում նախ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որին 60 օրվա ընթացքում կհաջորդի համապարփակ համաձայնագիր։ Նշվում է, որ արդեն կա սկզբունքային պայմանավորվածություն, իսկ տեխնիկական մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցային գործընթացում կարևոր միջնորդական դեր է խաղում Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, որը հանդիպումներ է ունեցել Թեհրանում և նպաստել մի շարք բարդ հարցերում առաջընթացի ապահովմանը։