Կառավարությունը փոխում է բժշկական զննությունների գործող կարգը

Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am կայքում հանրային քննարկման դրված՝ Առողջապահության նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ՝ արդիականացնելով պարտադիր բժշկական զննությունների իրականացման գործող կարգը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է բժշկական զննությունների ընթացակարգերի միջազգային փորձին համապատասխանեցմամբ, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի պահանջների ապահովմամբ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում պարբերական բժշկական զննություններն իրականացվում են ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջական վիճակի բժշկական զննությունների գործող կարգի և պահանջների արդիականացմամբ՝ միջազգային փորձի հիման վրա։ Միաժամանակ, նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջների կատարումը։

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում են որոշման մեջ կատարել փոփոխություններ, որոնցով կապահովվի առողջական վիճակի բժշկական զննությունների արդիականացումը, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջի կատարումն։

  1. 3.Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի առողջական վիճակի պարտադիր բժշկական զննությունների արդաիականացումը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 174-Լ որոշման 1-ին հավելվածի 48-րդ, 76-րդ կետերից։

Նախագծի ընդունումը` ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, նպատելու է հանրային առողջության պահպանման առկա մեխանիզմների, գործընթացների, բարելավմանը և հանրային առողջապահության բնագավառի զարգացմանը:

Leave a Comment