«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել Ֆլիկի հետ պայմանագիրը

Իսպանական «Բարսելոնան» պլանավորում է մեկ տարով երկարաձգել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի պայմանագիրը՝ որոշակի նպատակների հասնելու դեպքում այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Մարզչի հետ արդեն բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, սակայն Ֆլիկն ինքը կարծում է, որ հիմա պայմանագիրը պաշտոնապես ստորագրելու լավագույն ժամանակը չէ, քանի որ ցանկանում է պայմանագրի երկարաձգմանն արժանանալ իր ելույթներով:

61-ամյա Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորում է 2024 թվականի մայիսից։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության աղյուսակում առաջինն է՝ 31 խաղից 79 միավորով։

Leave a Comment