Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը․ Սամվել Կարապետյան – armeniatoday.am

Ռուսաստանը ուղղորդում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ից ուղղորդված լինելու մասին Փաշինյանի մեղադրանքներին։

Նա Armenia Today-ի լրագրողի հարցին ի պատասխանել հայտնել է, որ մոտ 3 օրից մամուլի ասուլիս կհրավիրի։

Կարապետյանը նաև հայտարարել է, որ ընտրություններում իր գլխավորած ուժի շանսերը գնահատում է 100%։

Մեկնաբանելով տնային կալանքի երկարաձգման մասին որոշումը, Կարապետյանը նշել է, որ «այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել»։

Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը՝ միաժամանակ կիրառելով նաև մի շարք անձանց հետ շփումներ, հյուրընկալումներ։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:

Leave a Comment