Դատարանը երկարացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 3 ամսով. նա կշարունակի մնալ տնային կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Նախորդ դատական նիստում փաստաբանները միջնորդել էին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: