Արաղչի. Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց

Արաղչի. Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է


ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց։


«Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում», – գրել է Արաղչին X-ի իր էջում։


Արաղչին նաև հավելել է, որ նեղուցով նավերի անցումը կիրականացվի այն համակարգված երթուղով, որն արդեն իսկ հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության Նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից։


Իրանի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին


Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված հակամարտությունից հետո սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։


Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։


Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։


Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։ 


 

Leave a Comment