Հայկական արմատներով ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին ԱՄՆ-ում իջեցրել են ինքնաթիռից՝ հեռախոսից օգտվելու պատճառաբանությամբ, հայտնել է լրագրող և բլոգեր Ադամ Զուբայրայևը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Զուբայրայևը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որով Ծառուկյանը մեկնում էր Ֆիլադելֆիա՝ Real American Freestyle (RAF) մրցաշարին մասնակցելու համար։
«Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են American Ֆիլադելֆիա մեկնող չվերթից այն բանի համար, որ նա թռիչքի ժամանակ նայել է իր հեռախոսին։ Լիակատար խենթություն է», – գրել է Զուբայրայևը։
Մարզիկի և ավիաընկերության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) տոնել է 23 հաղթանակ և կրել երեք պարտություն: Բացարձակ մարտական առաջնության (UFC) լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակում նա այս պահին զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
