Լցակայանում արձանագրվել է բենզինի թերլիցքավորման դեպք

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Ափնա գյուղ, 2-րդ փողոց, 30/8 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։

Տեսսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

«Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment