Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից, հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները:

Վահան Կոստանյանը ճիշտ նույն պատասխանն է տվել նաև Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցին:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով: Կոստանյանն այսօր այնտեղ հանդիպել է իր թուրք պաշտոնակցի հետ, քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Leave a Comment