Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի վերաբացման և Իրանի դեմ ծովային շրջափակումը պահպանելու մասին։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցն այժմ լիովին բաց է առևտրային նավագնացության և ազատ տեղաշարժի համար։ Չնայած նեղուցի վերաբացմանը, նախագահն ընդգծել է, որ Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը կշարունակի մնալ ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ նախապատրաստվող գործարքը հարյուր տոկոսով չի ավարտվել։
«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է առևտրի և լիարժեք անցման համար, սակայն ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ, մինչև Իրանի հետ մեր գործարքը 100%-ով ավարտվի։ Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն բանակցված է»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։
