Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ ձերբակալվել է – Նորություններ 17.04.2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշեցին նախարարությունից։

Դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։

 

 

Leave a Comment