Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմի նկարահանման ստեղծագործական մրցույթի ամփոփում

«Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ն հայտարարել էր Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմի նկարահանման ստեղծագործական մրցույթ։

Սահմանված ժամկետում՝ 2026 թ. ապրիլի 10-ը ներառյալ, հայտ է ներկայացրել 8 մասնակից։

Ստեղծագործական մրցույթի հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրել է բոլոր հայտերը, մասնակիցների՝ նախկինում նկարահանած ֆիլմերը, սցենարական և ռեժիսորական առաջարկները։

Ինչպես և հայտարարվել է, ապրիլի 17-ին հանձնաժողովը նիստ է գումարել և որոշել հաղթողին. Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված ֆիլմը կնկարահանի «Մոտիֆ ֆիլմս» ՍՊԸ–ն։

Շնորհավորում ենք հաղթողին և մեզ բոլորիս մաղթում հաջող, հետաքրքիր փաստավավերագրական ֆիլմ, որը կներկայացնի հայկական ռադիոյի մեկդարյա պատմությունը։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև հետաքրքիր նախագծեր ներկայացրած մյուս 7 թեկնածուներին:

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր պրոդյուսեր Հակոբ Ռուբինյան

Leave a Comment