ԿԸՀ նախագահ. Եթե որևէ դպրոցի տնօրեն ճնշման է ենթարկվում, փաստեր ներկայացրեք

ԿԸՀ նախագահ. Եթե որևէ դպրոցի տնօրեն ճնշման է ենթարկվում, փաստեր ներկայացրեք

17 ապրիլի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.NetԵթե որևէ դպրոցի տնօրեն ճնշման է ենթարկվում ընտրությունների հետ կապված, փաստեր ներկայացրեք իրավապահ մարմիններին կամ ԿԸՀ, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն Աժ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը:

Ըստ Մինասյանի՝ ընտրական գործընթացներում քաղաքական հայացքներով պայմանավորված դպրոցի տնօրենների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հայտնում է 1lurer.am-ը:

«Խոստանում եմ ես՝ որպես ԿԸՀ նախագահ, անձամբ այդ փաստերը հասցեագրել գլխավոր դատախազին, և հետամուտ լինել, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանանան: Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները նույնպես քաղաքական չեզոքության մանդատի ներքո են. սա ուղղակի հիշեցում: Բայց եթե կան խնդիրներ, որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ»,- ասել է նա։

Հովակիմյանը նաև հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու է քաղաքական չեզոքությունը:

«Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment