Հակակոռուպցիոն դատարանի մոտից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ: Հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։
Ըստ նախնական տվյալների, կան բերման ենթարկվածներ, նրանցից մեկը Վաղինակ Ղազարյանն է։