Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 անձ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։։
Նշված է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։