Ուղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան



Tert.am-ը գրում է.


Մենք ու հանրության նշանակալի մասը վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի ազատարձակման պարագայում, երբ հնարավորություն ստանա շփվել իր հայրենակիցների հետ, Հայաստանում ավելի կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը, որի արդյունքում էլ մեր երկրիրը վերջապես կհասնի փոփոխության։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:



Խոսելով իր թիմակիցների մասնակցությամբ հրապարակվող ձայնագրությունների մասին՝ Կարապետյանն ասել է.

«Առաջինը կուզեի տիկին Ղումաշյանի դեպքին անդրադառնալ, որը շատ հատկանշական է նաև նրանով, որ այսօր և ամեն օր մեր շարժման անդամներին զանգահարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում իրենց կողմից ուղղորդված ձևով, որպեսզի մեկն ասի՝ կմտածեմ, այդ մարդու գլխին ինչ-որ բան սարքեն»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment