Այս պահին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ կոնկրետ նախաձեռնություն չկա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորման ջանքերի շուրջ վերջին զարգացումների մասին։ Այս պահին այս առումով որևէ կոնկրետ նախաձեռնություն չկա», – ասել է նա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։