Սիրիանի եւ Թուրքիան բանակցություններ են վարում Իդլիբ քաղաքում եւ արաբական հանրապետության համանուն շրջանում համատեղ արդյունաբերական զարգացման համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ։ Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան թուրքական Anadolu լրատվական գործակալության հարցազրույցում։
«Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ կան տարածաշրջանային ինտեգրման զգալի հնարավորություններ. Սիրիան ծառայում է որպես կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Ներկայում աշխատանքներ են տարվում Իդլիբում սիրիա-թուրքական ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համատեղ զարգանալ արդյունաբերության առաջնահերթ ճյուղերը»,- նշել է սիրիացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Իդլիբը նման նախագծի համար ամենաօպտիմալ շրջանն է՝ թուրքական սահմանին մոտ լինելու եւ Դամասկոս, Հալեպ եւ Լաթաքիա տանող հիմնական մայրուղիների կենտրոնացման շնորհիվ։
Ալ-Շարաան ավելացրել է, որ Սիրիայի կառավարությունը՝ իր թուրք գործընկերների աջակցությամբ, ներկայում ակտիվորեն ներդրումներ է կատարում արաբական հանրապետության օդային եւ ծովային ենթակառուցվածքի վերակառուցման գործում՝ իր լոգիստիկ հնարավորություններն ընդլայնելու համար։