«Առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում»․ Գևորգ Գրիգորյան

«Առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ Պետրոս Ղազարյանին․
Հաշվի առնելով Ձեր կողﬕց կազմակերպվող հարցազրույցների և հաղորդուﬓերի հանրային կարևորությունն ու ազդեցությունը՝ ցանկանում ենք բարձրաձայնել առողջապահության ոլորտին առնչվող թեմաների ներկայացման ձևաչափի վերաբերյալ կարևոր դիտարկում։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի հանրությանը ներկայացվող քննարկուﬓերը լինեն բազմակողմանի և հավասարակշռված։ Մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, կարևոր է, որ բացի Առողջապահության նախարարի կամ պետական պաշտոնական դիրքորոշուﬕց, ներկայացվեն նաև այլ մասնագիտական և անկախ կարծիքներ՝ ոլորտի փորձագետների, բժիշկների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ մոտեցումը ոչ ﬕայն կբարձրացնի քննարկուﬓերի որակը, այլև կնպաստի հանրային վստահության ձևավորմանը և խնդիրների առավել ամբողջական ընկալմանը։ Առաջարկում ենք նաև քննարկել թեմատիկ բանավեճերի կազմակերպման հնարավորությունը, որտեղ տարբեր դիրքորոշուﬓեր ունեցող մասնագետներ կունենան հավասար հարթակ՝ ներկայացնելու իրենց տեսակետները։ Սա կարող է էապես նպաստել առողջ և կառուցողական հանրային դիսկուրսի զարգացմանը։
Եթե իսկապես Հանրային Հեռուստաընկերությունը բաց է տարբեր կարծիքների համար և չեք խուսափում մասնագիտական բանավեճից, առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում՝ Առողջապահության նախարարի մասնակցությամբ, ապահովելով նաև այլ մասնագիտական և անկախ տեսակետների ներկայացումը։ Սա կնպաստի հավասարակշռված և բազմակողմանի հանրային քննարկման ձևավորմանը»։

Աղբյուրը`   Գևորգ Գրիգորյան

Leave a Comment