Իսրայելի և Լիբանանի առաջնորդները մեկ կամ երկու շաբաթից Վաշինգտոնում կանցկացնեն խաղաղության բանակցություններ․ Թրամփ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները մեկ կամ երկու շաբաթից Վաշինգտոնում կանցկացնեն խաղաղության բանակցություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի ու Լիբանանի առաջնորդներն այսօր համաձայնել են 10-օրյա զինադադար հաստատել։

«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի մեծ հարգանքի արժանացած նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։

Այս երկու առաջնորդները համաձայնության եկան, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար։

Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։

Ես պատիվ եմ ունեցել լուծելու աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք անենք դա»,-գրել էր Թրամփը։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment