Իրանը, իհարկե, պետք է մասնակցի Աշխարհի առաջնությանը. ՖԻՖԱ-ի նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Իրանը պետք է մասնակցի Աշխարհի առաջնությանը, հաղորդում է CNBC-ն։

«Իրանը, իհարկե, պետք է մասնակցի։ Նրանք ներկայացնում են իրենց ազգը։ Նրանք որակավորվել են։ Խաղացողները ցանկանում են խաղալ», – ասել է Ինֆանտինոն։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է հրաժարվել Աշխարհի առաջնությունից Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության պատճառով։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Իրանը ՖԻՖԱ-ի հետ քննարկում է թիմի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հնարավորությունը։

Leave a Comment