
ԱՄՆ-ում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից՝ թռիչքի մեկնարկին հեռախոսից օգտվելու համար։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է լրագրող Ադամ Զուբարաևը։ Ծառուկյանն ուղևորվում էր RAF Wrestling League մրցաշարին, որը տեղի է ունենալու ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը։
Ավելի ուշ Ծառուկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նա նստում է մասնավոր ինքնաթիռ։
Arman Tsarukyan and his two friends were removed from an American Airlines flight from Los Angeles to Philadelphia because he was looking at his phone during takeoff , absolute madness. pic.twitter.com/02Huk3rgJc
— Adam Zubayraev (@AdamZubayraev) April 16, 2026