Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի, նախկինների եռագլուխ կուսակցության շուն-շանգյալների և քաղաքական բոշաներին պետք է հարատև քաղաքականությունից դուրս թողնել։
«Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ «Ուժեղ ՀՀԿ»-ն, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, ապա դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ-ի քաղաքացիների նկատմամբ»,- նշել է վարչապետը։
«Տեսե՞լ եք, որ մի օր ժողովրդի անուն տան։ Մի անգամ չեն տվել։ Իսկ մենք ասե՞լ ենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու։ Մենք ասում ենք, որ ժողովուրդ ջան, տեր կանգնիր խաղաղությանդ», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցույց են տալիս, որ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ ՀՀԿ»-ն և ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ։
«Չի կարող այդքան լկտի ձևով հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը էլի հայտնվի խորհրդարանում», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
