«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների վերաբերյալ վարույթով ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Երկու բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել:

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 14 կուսակցականներին ու քաղաքացիներին, մեղադրանք առաջադրել ընտրակաշառք ստանալու և տալու հոդվածներով:

Leave a Comment