Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր առաջին հաղթանակն է տարել Titled Tuesday մրցաշարում, հայտնում է Chess.com-ը։
Նա հաղթել է 9-ը պարտիա անընդմեջ և հավաքել 10 միավոր հնարավոր 11-ից։ Վերջին երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 267 քայլ։
Անցած շաբաթվա հաղթող, իրանցի գրոսմայստեր Սինա Մովահեդը հավաքել է 9,5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը՝ շարունակելով գլխավորել գարնանային փուլը։ Երրորդ տեղում է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսին՝ 9 միավորով։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան նաև հայտնել է, որ Մարտիրոսյանը 2026 թվականի շախմատի անհատական Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Կատովիցե քաղաքում, գտնվում է առաջատարների թվում։ Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Մարտիրոսյանն ունի 7 միավոր և կիսում է երրորդ հորիզոնականը։
Առաջատարների թվում է նաև հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 6,5 միավորով։
Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, ՖԻԴԵ-ն հայ շախմատիստ Արթուր Դավթյանին շնորհել է գրոսմայստերի կոչում։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է ապրիլի 7-ից 19-ը Կատովիցեում։
