Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի կառարողականի վերաբերյալ ԱԺ ամփոփիչ ելույթում անդրադարձել է ընդդիմությնա հետ բանավեճին։
«Զեկույց ես ներկայացնում, տեսնում ես՝ ինչ-որ մարդիկ են մտնում, գալիս ինչ-որ գործողույթուն են անում, դուրս գալիս»,- ասել է նա։
Վարչապետը նիշեցրել է. «6 տարի պատգամավոր եմ եղել, 8 տարի վարչապետ, չեմ տեսել նման բան։ Ասացին՝ մարդիկ գալիս են, գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։ 8 տարի է՝ մեզ շշի են շարում, թե պարգևավճարներ, ճգիտեմ ինչ, գալիս, թաքուն գրանցվում են, գնում, որ մի քանի կոպեկ ավել ստանան։»
Ըստ նրա, նման տեսարան առաջին անգամ էր։
«Այդքան որ ասւոմ ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, վայց այս քննարկումից պարզ դարձավ, որ այդ կուսակցությունը ճշգրիտ նախկինների եռագլուխ կուսակցությունն է»,-ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Ռոբերտ Ոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է, որի մեջ են ԲՀԿ, Դաշնակցությունը և ՀՀԿ. «Հիմա ՀՅԴ և ԲՀԿ պարզ է, բայց ՀՀԿ-ն նախորդ հորգրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առաջ ՊՈՒ էին, հիմա ել «Ուժեղ Հայաստան»։
Վարչապետը պատահական չի համարել փաստը, որ ՈՒժեղ ՀԱյաստանի քայլերթը մեքենայի վրա երթևեկելով առաջնորդում էր նախկինում ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը. «Ու էդ հանգամանքը պատկերը ամբողջացրեց քայլերթի շտուրմանը՝ Ջիփի ստոյկային կանգնած։ Ախր, ինքը Հանրապետական խմբակցության ղեկավար է եղել։»,- ասաց նա։
