Լիբանանի և Իսրայելի միջև 10 օրով հրադադար է

Լիբանանի և Իսրայելի միջև 10 օրով հրադադար է

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար է հաստատվել։ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները ողջունել են հրադադարը։ Նեթանյահուն այն անվանել է «պատմական խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորություն»։

Համաձայն պայմանների՝ հրադադարը նախատեսված է 10 օրով՝ այն «փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու» հնարավորությամբ, եթե բանակցություններում առաջընթաց նկատվի։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացրած լրացուցիչ մանրամասների համաձայն՝ Իսրայելը պահպանում է «ինքնապաշտպանության նպատակով ցանկացած պահին, կանխատեսվող, անմիջական կամ ընթացիկ հարձակումների դեմ ցանկացած անհրաժեշտ միջոց ձեռնարկելու իրավունքը»։ Լիբանանը պարտավորվում է «էական քայլեր ձեռնարկել», որպեսզի կանխի Հեզբոլլահի և այլ «անկառավարելի ոչ պետական զինված խմբերի» կողմից Իսրայելի դեմ հարձակումները։

Կողմերն ընդունում են, որ Լիբանանի անվտանգության ապահովման բացառիկ պատասխանատվությունը պատկանում է Լիբանանի անվտանգության ուժերին։ Իսրայելը և Լիբանանը խնդրել են, որ ԱՄՆ-ը շարունակի միջնորդել հետագա ուղիղ բանակցություններին՝ նպատակ ունենալով «լուծել մնացած խնդիրները»

Հեզբոլլահը նույնպես ազդարարել է հրադադարին մասնակցելու պատրաստակամության մասին, սակայն նշել է, որ այն պետք է ներառի «հարձակումների համապարփակ դադարեցում» Լիբանանի ողջ տարածքում և «Իսրայելի ուժերի ազատ տեղաշարժի բացառում»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment