17 ապրիլի 2026 – 11:59 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` ապրիլի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20- 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Երևանում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։