30 տարիների ընթացքում Հայաստանը միշտ եղել է ինքնիշխան. Սեյրան Օհանյան

30 տարիների ընթացքում Հայաստանը միշտ եղել է ինքնիշխան. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարց է հնչեցրել՝ Հայաստանը նորօրյա պատմության ընթացքում երբ չի՞ եղել անկախ և ինքնիշխան։

«30 տարիների ընթացքում գործող իշխանությունների օրոք և ժողովրդի աջակցությամբ Հայաստանը միշտ եղել է ինքնիշխան, Արցախի հետ անվտանգ և արտաքին գործընկերների հետ հավասար շարքերում գտնվող»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ եղել են արժեքներ՝ պետականություն, ինքնիշխանություն, բանակ և եկեղեցի, բայց իշխանությունը դա ձախողել է։ «Գոյություն ունեցող սխալները բազմապատկել եք մի քանի անգամ՝ մանավանդ վերաբերվող իրավունքի գերակայության, արդարադատության, խնամի-ծանոթ-բարեկամի, վախի մթնոլորտի գործընթացների ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց ղեկավարման տարիներին եղել են ցավոտ պահեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment