Ես չեմ ուզում ունենալ ուժեղ, բայց անմակարդակ Հայաստան․ Մհեր Մկրտչյան

Ռեճիսոր Մհեր Մկրտչյանը հրապարակել է ՈՒժեղ Հայաստան կուսակցության գովազդային տեսահոլովակը և գրել․

 

«Ես չեմ ուզում ունենալ ուժեղ, բայց անմակարդակ Հայաստան:

 

Ես չեմ ուզում, որ փողի առկայությունը «թքի» կրթության, սցենարիստի, ռեժիսորի և դերասանի մասնագիտությունների վրա:

Ես չեմ ուզում, որ Հայաստանը ուժեղ սարքողների մշակույթի պատասխանատուների մակարդակը լինի 4-րդ կարգի ցորեն ներմուծողների մակարդակի: Մենք ունեցել ենք մշակույթ, արվեստ` ու դեռ ուզում ենք ունենալ:

 

Հ.Գ. Եթե նշաձողը հատուկ եք իջեցնում, իմացեք` պայմանական «ախուրյանցի անոները» ձեզ միևնույն է ձայն չեն տա, իսկ մեր ձայներից կզրկվեք: Շնորհակալություն կասեք ձեր «բարձրորակ» ճաշակ ունեցող հեղինակներին և ռեժիսորներին:

 

!!! Չեմ քլնգում, որ գործ ստանամ: Արդեն գրել եմ, որ դրա մասնագետ չեմ: Քննադատում եմ, որ ավելի լավը լինեք և հաղթեք»:

Leave a Comment