«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս, ինչպես տվել են հինգ տարի առաջ։ Երկու օր առաջ խոստովանեց, որ չի կատարել ու էլի չի կատարելու, որովհետև դուք ուզել եք մի բան, ինքը առաջարկել է ուրիշ բան։ 21 թվականին ձեզ հաջողեցրեց մոլորեցնել, 26-ին է՞լ եք մոլորեցվելու։ Վստահ եմ, որ ոչ։
Սիրելի հայրենակիցներ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր հայտարարում են, թե Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է։ Դրա միակ հիմնավորումն այն է, որ սահմաններին կրակոցներ չկան: Հարյուրամյա պատերազմի օրերին էլ ամեն օր ֆրանսիացիներն ու անգլիացիները հո չէին կռվում: Պատերազմի ժամանակ կար հանդարտ դարաշրջան և շատ երկար: Պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած պատճառն է հանգուցալուծվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։