Օրբանը՝ 16-ամյա կառավարման ավարտի մասին

Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանը հորդորել է հիմնովին վերափոխել իր «Ֆիդես» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո Խորհրդարանական ընտրություններում գրանցված խոշոր ձախողումը վերջ դրեց Վիկտոր Օրբանի 16 տարվա կառավարմանը։ Այս մասին նա խոսել է Patriota YouTube-յան ալիքին տված իր առաջին հարցազրույցում, որը տեղի է ունեցել քվեարկությունից հետո։

Քաղաքական գործիչն իր վրա է վերցրել կուսակցության ձախողման ամբողջական պատասխանատվությունը և նշել, որ ջանքեր է գործադրում ստացած հարվածից վերականգնվելու համար։ Ըստ նրա՝ «նախկինի պես» աշխատելն այլևս անհնար է։

Հունգարիայի վարչապետը խոստովանել է, որ նախնական արդյունքների հրապարակումից հետո «ցավ և դատարկություն» է զգացել։ 

«Կարծում եմ՝ կիրակի օրը միայն ցավ եմ զգացել, իսկ երկուշաբթի՝ դատարկություն։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ես աշխատանքային թերապիա եմ ստանում», – ասել է նա։

Leave a Comment