
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը որակել է «պատմական» Լիբանանի համար, ինչպես նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը կոչ է արել «իրեն լավ պահել»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի շուրջ Թրամփը երկու առանձին գրառում է արել Truth Social հարթակում։«Կարող էր պատմական օր լինել Լիբանանի համար։ Լավ բաներ են տեղի ունենում», – գրել է Թրամփը։Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ սպանությունները կդադարեն, և վերջապես խաղաղության կհաստատվի։
«Հուսով եմ՝ «Հեզբոլլահ»-ն իրեն լավ կպահի այս կարևոր ժամանակահատվածում։ Դա հրաշալի պահ կլինի նրանց համար, եթե այդպես վարվեն։ Այլևս ոչ մի սպանություն։ Պետք է, ի վերջո, խաղաղություն հաստատվի», – նշել է ԱՄՆ նախագահը։ Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։
Հրադադարի մասին ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։Չնայած պայմանավորվածությանը, Լիբանանից հայտնել են հրադադարի ռեժիմի խախտումների մասին։