Դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել․ Տիգրան Աբրահամյան


Հասարակություն


Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարք։

Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։

Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել», – գրել է նա։


Leave a Comment