Իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայում։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, «Բարսելոնային» առաջարկվել է այս ամռանը ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին։
Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» պատրաստ է դիտարկել իրենց հարձակվողին կատալոնացիների խաղացող Ֆերան Տորեսի հետ փոխանակելու տարբերակը։ Նշվում է, որ միլանյան ակումբում բարձր են գնահատում իսպանացի ֆուտբոլիստին և նրան տեսնում են իրենց թիմի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Լեաուն «Միլանի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա նա այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 19 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում։ Իսպանացու պայմանագրի ժամկետը կատալոնական թիմի հետ լրանում է 2027 թվականի հունիսի 30-ին։