«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արմավիրի մարզով անցնող Տ-3-37, /Մ-5/-Մերձավան-Այգեկ-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+200 հատվածը։
Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։
Ճանապարհը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ անցնելով Մերձավան, Այգեկ, Բաղրամյան բնակավայրերով, դարձյալ միանալով Մ-5-ին։
Հիմնանորոգման շրջանակում երթևեկելի մասում տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվելու են նաև ճանապարհին առկա 4 կամուրջները։ Արհեստական կառուցվածքների վրա նույնպես մեկնարկել են հողային աշխատանքները։ Կամուրջներից մեկն ի դեպ քանդվելու և գրեթե ամբողջությամբ նոր է կառուցվելու։
