«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստը։

«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում։

Leave a Comment