«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է․ նա ազատ է արձակվել:
Հիշեցնենք՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Նրանք ձերբակալվել էին։
