Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»

Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։

Մենք ուսումնասիրեցինք ՔՊ նախընտրական ցուցակի 102-րդ համարում ընդգրկված Անուշիկ Ավետյանի պաշտոնեական հայտարարագիրը և հարակից տվյալները։
Ավետյանը 2025 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Մինչ այդ, ինչպես պարզեցինք, 2021 թվականին նա զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը։

Հայտարարագրի համաձայն՝ Ավետյանը ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող կիսակառույց շինություն, որի 1/2 բաժնեմասը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 11-ին՝ գնման միջոցով։ Նրա բանկային ավանդները կազմում են 110,000 և 60,000 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 941,500 դրամ։ Կանխիկ միջոցներ չի հայտարարագրել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Leave a Comment