Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 17-ին – armeniatoday.am

Հայաստանում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 10-14 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 14-17 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 16-19 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 7-10 աստիճան։ Արցախում կանխատեսվում 15 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment