Սպիտակ տան մարգագետնում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս պահին լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։
«Ըստ իս, դա չորս շաբաթ տևած ռմբակոծությունների և շատ հզոր շրջափակման համադրություն է։ Շրջափակումը կարող է ավելի հզոր լինել, քան ռմբակոծությունները», – նշել է նա։