Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ այս պահին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բազմաթիվ համաձայնագրեր ունենք Իրանի հետ։ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, նրանք պատրաստ են այսօր անել այն, ինչին պատրաստ չէին երկու ամիս առաջ։ Ուրանի հարստացման հետ կապված՝ 20 տարվա սահմանափակում չկա. նրանք միջուկային զենք չեն ունենա։ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ, նրանք շատ վճռականորեն համաձայնել են դրան։ Եթե համաձայնագիր չլինի, ռազմական գործողությունները կվերսկսվեն»,-նշել է նա։
Թրամփը հայտարարել է, որ Հռոմի պապը պետք է հասկանա, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։
Նա նաև հայտնել է, որ Լիբանանում հրադադարը կներառի «Հեզբոլլահ»-ին։
ԱՄՆ նախագահ նաև հայտնել է, որ կգնա Իսլամաբադ, եթե այնտեղ համաձայնագիր ստորագրվի կողմերի միջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: