Թրամփն Իրանի հետ իր հարաբերություններն անվանել է «շատ լավ» – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ իր հարաբերությունները անվանել է «շատ լավ», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Դժվար է հավատալ, և ես կարծում եմ, որ դա մոտ չորս շաբաթ տևած ռմբակոծությունների և շատ ուժեղ շրջափակման համադրություն է», – ասել է նա լրագրողներին։

«Շրջափակումը, հնարավոր է, նույնիսկ ավելի ուժեղ էր, քան ռմբակոծությունները», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։

Leave a Comment