Վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ Իրանի դեմ պшտերազմը խիստ ռիսկային միջոց է․ Վարդան Ոսկանյան



ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։



«Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ՝ մեծացնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներքաղաքական քննադատության ալիքը։


Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց։


Միևնույն ժամանակ, վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ ակնհայտ է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը կամ պատերազմն ինքն առնվազն անարդյունավետ, եթե չասենք՝ խիստ ռիսկային միջոց է, ուստի պետք է փնտրել գոնե միջանկյալ դիվանագիտական լուծումներ, իսկ դրանց հասնելն ավելի դժվար է լինելու, քան մինչև 40-օրյա պատերազմը»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment