Ավտովթարի հետևնքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը


Սպորտ


Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է «Յուվենտուսի», «Արսենալի», Ավստրիայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Մանինգերը։ Նա 48 տարեկան էր։


Ալեքսանդր Մանինգերի ավտոմեքենան բախվել է գնացքին, հաղորդում է Bild-ը։ Շտապօգնության բժիշկների ցուցաբերած օգնությունը չի փրկել նրա կյանքը։ Մեքենավարն ու գնացքի ուղեւորները չեն տուժել։ Ալեքսանդր Մանինգերի հետ ավտոմեքենայում այլ մարդ չի եղել։


Leave a Comment