Բրիտանական շքեղ ավտոարտադրողը՝ Rolls-Royce Motor Cars-ը ներկայացրել է իր նոր ապշեցուցիչ մոդելը՝ £3.5 միլիոն արժողությամբ բաց տանիքով երկտեղանի էլեկտրական լիմուզին՝ Nightingale, որը ընկերության առաջին էլեկտրական կաբրիոլետն է։
Ամբողջ աշխարհում ընդամենը 100 օրինակ է արտադրվելու՝ յուրաքանչյուրն անհատական պատվերով՝ նախատեսված բացառապես ընկերության ամենահարուստ հաճախորդների համար։ Մեքենան աչքի է ընկնում իր հսկայական՝ 24 դյույմանոց անիվներով՝ ամենամեծը երբևէ օգտագործված Rolls-Royce-ի վրա։ Nightingale-ի դիզայնը ներշնչված է 1920-30-ականների արտ-դեկո դարաշրջանի շքեղ բաց ավտոմեքենաներից և Rolls-Royce-ի վաղ փորձարարական մոդելներից։
Նախագիծը նաև մեկնարկում է ընկերության Coachbuild Collection սահմանափակ շարքը, որի շրջանակում ստեղծվելու են բացառիկ և այլևս չկրկնվող մոդելներ՝ բարձր մակարդակի անհատականացումով։Մեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ £350 մլն։ Փորձարկումները կսկսվեն 2026-ի ամռանը, իսկ առաջին առաքումները նախատեսվում են 2028 թվականից։
