Վստահ եմ դուք էլ ձեր շրջապատում կունենաք կուրսընկերներ, ուղղակի ընկերներ, ովքեր վարձը չվճարելու պատճառով դուրս են մնացել համալսարանից։ Հայաստանում չպետք է գտնվի գեթ մեկ երիտասարդ, ով վարձը չվճարելու պատճառով հնարավորություն չունենա չստանալ բարձրագույն կրթություն։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժնի ներկայացման ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այսինքն երիտասարդը պետք է անվճար կկրթվի, առողջ լինի և այնպիսի միջավայր ստեղծվի, որ կկարողանա իր մասնագիտական ներուժը իրացնել իր աշխատաշուկայում առկա աշխատանքների մասով»,- ասաց նա։
Գիտության մասին խոսքելիս «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ երիտասարդների համար պետք է գիտնական դառնալու առաքելությունը հրապուրիչ և գրավիչ դարձնել․ «գիտությունը պետք է սպասարկի երկրի կարիքներին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։