«Ի՞նչ արեցին Միացյալ Նահանգները՝ սպանեցին առաջնորդներին և, ըստ էության, չհասան որևէ հռչակված նպատակի, բայց իրանցիները պատասխանեցին ասիմետրիկ ճանապարհով: Սա բավական հետաքրքիր է, որովհետև մինչ այդ Իրանը այդպիսի բաներ չէր անում: Իրենք իրենց աշխարհագրական դիրքը օգտագործեցին հակակշռելու համար Միացյալ Նահանգների ռազմական առավելությանը և դա աշխատեց: Պատերազմի մասշտաբը մեծացրին, հարձակվեցին Միացյալ Նահանգների դաշնակիցների վրա, Պարսից Ծոցի այն երկրների վրա, որտեղ Միացյալ Նահանգներն ունի 13 ռազմաբազա, բայց ոչ միայն ռազմաբազաների վրա, այլ նաև նավթավերամշակող, գազավերամշակող, քիմիական արդյունաբերության վրա և փակեցին Հորմուզի նեղուցը: Ըստ էության, ասիմետրիկ գործողություններով հակակշռեցին Միացյալ Նահանգների հսկայական առավելությանը ռազմական հնարավորությունների տեսանկյունից»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։